Կանադան անցել է ձմեռային ժամանակի

Կանադան կիրակի տեղական ժամանակով ժամը 02:00-ին ամառային ժամանակից անցում կատարեց ձմեռայինի՝ ժամացույցի սլաքները մեկ ժամ ետ տեղափոխելով:
Ավանդաբար ժամը չի փոխվում գրեթե ողջ Սասկաչևան նահանգում, Օնտարիոյի և Բրիտանական Կոլումբիայի գավառների մի քանի քաղաքներում, ֆրանսախոս Քվեբեկ նահանգի արևելյան որոշ շրջաններում, ինչպես նաև արկտիկական Սաութհեմփթոն կղզում։
Վերջին մի քանի տարիների ընթացքում Կանադայի ավելի ու ավելի շատ շրջաններ բարձրացնում են ձմեռային ժամանակին անցնելու նպատակահարմարության հարցը:
Ինչ վերաբերում է ամառային ժամանակի անցմանը, ապա առաջին անգամ Կանադայում այն իրականացվել է 1908 թվականին Թանդեր Բեյ քաղաքում (Օնտարիո):
Միայն 1960-ականների վերջին Կանադայի գրեթե բոլոր շրջանները սկսեցին փոխել ժամացույցը՝ ցերեկային ժամերը պահպանելու համար:
Կանադայում ամառային ժամանակի կվերադառնան 2022 թվականի մարտի 13-ին:
Կարծիքներ