Ավելի քան ինը տասնյակ ավտոմեքենայի ղեկին եղել են անչափահասներ. ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

Ավելի քան ինը տասնյակ ավտոմեքենայի ղեկին եղել են անչափահասներ. ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը ՀՀ ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, մայիսի 26-ի ժամը 18.00-ի դրությամբ, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 102 տրանսպորտային միջոց, որոնցից 93-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր:

Ոստիկանությունը հորդորում է միջոցառումների անվտանգության նկատառումերով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում