Թալիբներն Իրանից 350 հազար տոննա նավթ կգնեն

Աֆղանստանում կառավարող «Թալիբան» շարժման ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանից 350 հազար տոննա նավթ գնելու պայմանավորվածության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Aamaj News-ի հայտարարությանը:
Նախարարության հրապարակած տեղեկագրում ասվում է, որ Թեհրանում իրանական կողմի հետ բանակցություններին մասնակցել են նավթագազային պետական ընկերության, արտաքին գործերի նախարարության, առևտրի նախարարության, կենտրոնական բանկի և նորմատիվների և ստանդարտների վարչության անդամները։
Այս ուղևորության ընթացքում իրանական բաժնետիրական ընկերության հետ 350 հազար տոննա նավթ գնելու պայմանագիր է կնքվել, և առաջիկա օրերին կսկսվի դրա ներմուծման գործընթացը Աֆղանստան, ասվում է զեկույցում։
Բացի այդ, այս ուղևորության ընթացքում թալիբների պատվիրակությունը Իրանի պաշտոնյաների հետ քննարկել է նավթամթերքի գնման, որակի, գնի և տարանցման, ինչպես նաև անհրաժեշտ պայմանների ապահովումը։
Փաստաթղթում ասվում է նաև, որ թալիբները և Իրանի իշխանությունները պայմանավորվել են ստեղծել միջկառավարական պայմանագրերի համատեղ կոմիտե, շարունակել նավթատարների կառուցումը, համատեղ նավթավերամշակման գործարանների կառուցումը և երկարաժամկետ պայմանագրերի իրականացումը:
Կարծիքներ