Ամերիկյան օգնության ուշացումը թանկ նստեց մեզ վրա. Զելենսկի

Ամերիկյան օգնության ուշացումը թանկ նստեց մեզ վրա. Զելենսկի

ԱՄՆ Կոնգրեսի կողմից 60 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի հաստատման հետաձգումը թանկ է նստել Ուկրաինայի վրա։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք կորցրեցինք վեց ամիս։ Այլևս ժամանակ չենք կարող կորցնել: Ուկրաինային հատկացվող օգնությունը չի կարող ամերիկյան երկու կուսակցությունների միջև քաղաքական վեճի առարկա լինել»,- հավելել է նա: 

Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի հնարավորությունները ռազմի դաշտում կախված են նրանից, թե ինչ կորոշի Կոնգրեսը։

«Եթե ԱՄՆ-ի աջակցությունը չկա, դա նշանակում է, որ մենք չունենք հակաօդային պաշտպանություն, Patriot հրթիռներ, 155 մմ տրամաչափի հրետանային արկեր։ Եթե Ուկրաինան տապալվի, Պուտինը աշխարհը կբաժանի» Ռուսաստանի բարեկամների և թշնամիների»,- ասել է նախագահը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում