ԱՄՆ-ի ռմբակոծիչները շրջաթիռ կկատարեն Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի երկրներում

Ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները երկուշաբթի օրը՝ մայիսի 31-ին, թռիչք կկատարեն Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրների օդային տարածքում:
Այդ մասին ասվում Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հայտարարության մեջ:
Այսպես, B-52 Stratofortress-ները դա կանեն երկրորդ անգամ՝ ինքնաթիռների նպատակային խմբի շրջափոխման շրջանակներում: Շրջաթռիչքը կկատարեն երկու թիմեր:
Առաջին խումբը, որը ծավալվել Է Իսպանիայում Մորոնի ավիաբազայում, թռչելով անցել Է Եվրոպայում Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր երկրների օդային տարածքով:
Վարժանքների ժամանակ ռմբակոծիչները կմիավորվեն կազմակերպության գծով Միացյալ Նահանգների դաշնակիցների մի քանի ինքնաթիռների հետ:
Ռմբակոծիչների երկրորդ խումբը թռչելով կանցնի ԱՄՆ-ի եւ Կանադայի տարածով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ