Չելսիի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Ռոմա

Չելսիի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Ռոմա

«Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը հայտնվել է «Ռոմայի» հետաքրքրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

26-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է անձամբ հռոմյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Հենց պորտուգալացու գլխավորությամբ Լոֆտուս-Չիկը իր նորամուտը նշեց Չելսիում 2014/15 մրցաշրջանում։

Ընթացիկ մրցաշրջանում Լոֆտուս-Չիկը «Չելսիի» կազմում անցկացրել է 9 խաղ՝ կատարելով 2 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում