Նյու Յորքի բնակիչները պահանջում են «զենքը գաղտնի կրելու» իրավունք

ԱՄՆ Գերագույն դատարանը համաձայնվել է վերանայել Նյու Յորքի օրենքը, որը խիստ սահմանափակում է տնից դուրս զենք կրելու հնարավորությունը՝ հող նախապատրաստելով ավելի քան տասը տարվա ընթացքում օրենքում երկրորդ փոփոխության մասին առաջին լուրջ որոշման համար, գրում է The Telegraph-ը։
ԱՄՆ-ում սպանությունների եւ ինքնասպանությունների մակարդակը, ըստ ամենայնի, կբարձրանա, եթե Գերագույն դատարանը թույլ տա «զենքը գաղտնի կրել», նախազգուշացրել են զենքի վերահսկողության պաշտպաններն ու ոստիկանության նախկին պետերը։ Դա տեղի է ունենում կրիտիկական ժամանակ, երբ Բայդենի վարչախումբը փորձում է խստացնել զենքի սահմանափակումները զանգվածային մարդասպանությունների հոսքի կապակցությամբ։ Այդուհանդերձ, մի շարք պահպանողական նահանգներ արդեն թուլացնում են իրենց դիրքերն այդ առնչությամբ։
Տեխասի օրենսդիր ժողովն իր հերթին այս շաբաթ օրինագիծ է ընդունել, որը թույլ է տալիս բնակիչներին զենք կրել հասարակական վայրերում առանց արտոնգրի կամ ուսուցման, մինչդեռ հինգ ուրիշ նահանգներում վերջերս քվեարկել են զենք կրելու հնարավորությունը սահմանափակելու մասին նոր կամ ընդլայնված օրենքների օգտին։
Կարծիքներ