Անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրված է Արսեն Զախարյանով

Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է հայկական արմատներ ունեցող Մոսկվայի «Դինամո»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով, հայտնում է «Liverpool News»-ը:
«Լիվերպուլ»-ը ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար պետք է մրցակցի այնպիսի ակումբների հետ, ինչպիսինն են «Չելսի»-ն, «Բարսելոնա»-ն, ինչպես նաև Դորտմունդի «Բորուսիա»-ն, որոնք ևս հետաքրքրված են Զախարյանով:
Արսեն Զախարյանը ծնվել է 2003 թվականին ռուսական Սամարա քաղաքում, հայկական ընտանիքում: 2017 թվականից հանդես է գալիս «Դինամո»-ի երիտասարդական թիմում, իսկ ակումբի հիմնական կազմում նորամուտը նշել է 2020 թվականին:
Կարծիքներ