Ուկրաինայում ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր

«Մի -2» ուղղաթիռը կործանվել է Ուկրաինայի Նիկոլաևի շրջանում, երկու մարդ զոհվել է: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, շաբաթ օրը հայտարարել են Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Հուլիսի 17-ին՝ ժամը 06: 08-ին, Նիկոլաևի շրջանի Զայցևո գյուղի մերձակայքում վթարի է ենթարկվել «Մի-2» (Մերիդիան-Ավիա-Ագրո) ուղղաթիռը, որին հաջորդել է հրդեհը, որի հետևանքով 2 մարդ (օդաչուն և օդաչուի օգնականը) զոհվել են», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հրդեհը մարվել է 6 քմ տարածքում: Ընդհանուր առմամբ, արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման գործում ներգրավված են եղել 2 միավոր տեխնիկա և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության 8 աշխատակիցներ
Կարծիքներ