Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ

Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը` ապրիլի 20-ին, Հայաստանն ունի 4  մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանի առաջին մրցակիցը Հյուսիսային Մակեդոնիայից Արժան Իսենին է:

92 կգ քաշում Նարեկ Մանասյանն ուժերը կչափի Սլովակիայից Դավիդ Միքայեկի հետ:

71 կգ քաշում Գուրգեն Մադոյանի անդրանիկ մրցակիցը հունգար Ռոմեո Բուզան է:

Իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանի հակառակորդը, Ավստրիան ներկայացնող Ահմեդ Հագագն է:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը ԵԱ-ից դուրս էր մնացել հենց մեկնարկում: Իսկ 60 կգ Արթուր Սահակյանը հաղթել էր առաջին մենամարտում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում