«ՀԱՊԿ-ին կարելի է կոչել Թուրքիայի շահերը սպասարկող ալյանս»․ Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա իրականացրին

ՌԴ դեսպանատան դիմաց հերթական բողոքի ակցիան էր։ Այս անգամ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում արցախից տեղահանված քաղաքացիները։ Նրանք «ՀԱՊԿ» գրությամբ փուչիկներով հավաքվել էին դեսպանատ դիմաց և պահանջում էին, որը ՀԱՊԿ-ը կատարի իր պարտավորությունները։ Ըստ հավաքվածների՝ այդ կառույցը վերածվել է փուչիկի և չի ծառայում իր կանոնադրական նպատակներին։
«Բնականաբար ստացվում է՝ ՀԱՊԿ-ին կարելի է կոչել Թուրքիայի շահերը սպասարկող ալյանս»,- ասաց «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը։
Ըստ Ավագյանի ՝ Հայաստանը ՀԱՊԿ-ում անելիք չունի , քանի որ այդ ցեղասպան պետությունը մխրճվում է ամենուր։ Բողոքի ակցիա իրականացնողները նամակով դիմեցին ՌԴ-ին և ՄԱԿ-ին։
«Դեսպանին ուղղված մեր դիմումում հիշեցնում ենք, որ քանի որ Ռուսաստանը այնքան թույլ է, որ նրա նախագահը չի կարողանում դառնալ երաշխավոր և կասեցնել Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված «ռազմակալված» տարածքներում մշակութային ցեղասպանությունը, ապա տեղեկացնում ենք, որ մենք նամակով դիմում ենք Ռուսաստանին և ՄԱԿ-ին, որպեսզի նրանք ստեղծեն գործող մեխանիզմներ, որով կկարողանան կասեցնել մշակութային ցեղասպանությունը»։
Կարծիքներ