Միացյալ Նահանգներում գրանցվել են մահացու սնկով վարակի բռնկումներ

Դեղերի հանդեպ կայուն Candida auris-ի բռնկումներ են գրանցվել ԱՄՆ մայրաքաղաքի և Տեխաս նահանգի բժշկական հաստատություններում: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է CBS հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի (CDC) տվյալները:
Ստացված տեղեկատվության համաձայն՝ իմունային անբավարարություն ունեցող մարդիկ առավել ենթակա են սնկի ազդեցությանը: Ենթադրվում է հիվանդութան՝ մարդուց մարդուն փոխանցվելու ուղին: Միևնույն ժամանակ, CDC-ն կարծում է, որ բռնկումները կապված չեն միմյանց հետ: Ամսվա համար մահացության մակարդակը հասել է 30% -ի, բայց չի բացառվում ուղեկցող գործոնների ազդեցությունը:
Ըստ կարգավորողի, Վաշինգտոնում հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է այս տեսակի սնկով վարակվելու 101 դեպք, Տեխասում՝ 22: Հինգ դեպքում սունկը դիմացկուն էր հակասնկային դեղամիջոցների բոլոր երեք հիմնական դասերի նկատմամբ:
Candida auris-ն առաջին անգամ ճանաչվել է որպես հարուցիչ մարդկանց մոտ 2009 թվականին՝ Ճապոնիայում: Դրա որոշ շտամներ դիմացկուն են դեղամիջոցների նկատմամբ, և դրա ճշգրիտ որոշումը հնարավոր է միայն հատուկ լաբորատոր մեթոդների օգնությամբ:
Կարծիքներ