Որքա՞ն ժամանակ կպահանջվի COVID-ի նոր շտամների դեմ պատվաստանյութեր ստեղծելու համար

Կորոնավիրուսի հնդկական «դելտա» շտամը հայտնաբերվել է Հնդկաստանում 2020 թվականի հոկտեմբերին: Ավելի ուշ հայտնի է դարձել դրա երեք ենթատեսակների մասին:
Գամալեայի էլեկտրաքիմիայի հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ եթե առկա դեղամիջոցները չեն կարող բավարար քանակությամբ հակամարմիններ ապահովել կորոնավիրուսի նոր շտամների դեմ, ապա կենտրոնը պատրաստ է մեկ շաբաթվա ընթացքում ստեղծել նոր պատվաստանյութեր, հաղորդում է Sputnik Բելառուսը:
Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ առկա ռուսական պատվաստանյութերն արդյունավետ են կորոնավիրուսի հնդկական շտամի դեմ: Նոր «դելտա պլյուս» շտամն առանձնանում է K417N սպիտակուցի մուտացիայի առկայությամբ, որը կարող է նվազեցնել հակամարմինների ակտիվությունը հիվանդ և պատվաստված մարդկանց մոտ:
Կարծիքներ