«Վիզ կտրող» ՄԻՊ ա լինո՞ւմ. գողական բարքերի կրող եք, ձև եք տվել ՄԻՊ ժամանա՞կ, թե՞ ուղղակի ստից բաներ եք խոսում
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Արման Թաթոյանի հայտարարություններին:
««Վիզ կտրող» ՄԻՊ ա լինո՞ւմ:
Հարց է առաջանում փողոցային, գողական բարքերի կրող եք ու ձև եք տվել մարդու իրավունքների պաշտպան եղած ժամանակ թե՞ ուղղակի ստից բաներ եք խոսում:
Նախկիններին ուղղված հորդորի շրջանակներում դուք էլ պարոն Թաթոյան՝ դեռ չմտած, դուրս եկեք քաղաքականությունից կամ էլ գոնե նախկինների, «նոր դիմակը» լինելու մրցավազքում ավելի համոզիչ կերպար ընդունեք, թե չէ ծիծաղելի է»,- գրել է Ավանեսյանը:


Կարծիքներ