Չինաստանում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Չունցին համայնքում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Xinhua լրատվական գործակալությանը:
Որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։ Արտակարգ դեպքի հետևանքով 16 մարդ մահացել է, 10-ը՝ հոսպիտալացվել։ Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր ինը մահվան մասին։
Միջադեպը տեղի է ունեցել Վուլոնգ շրջանում, տեղական ժամանակով մոտավորապես 12:10-ին: Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տվյալներով՝ գազի պայթյունը կարող էր հանգեցնել շենքի փլուզմանը։
Կարծիքներ