Ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել ակցիայի 285 մասնակից․ բոլորն ազատ են արձակվել, փակ փողոցներ չկան

Ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել ակցիայի 285 մասնակից․ բոլորն ազատ են արձակվել, փակ փողոցներ չկան

Երևանում և Հայաստանի այլ հատվածներում իրականացվող ակցիաների վայրերից ընդհանուր առմամբ ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 285 քաղաքացի, և բոլորը ազատ են արձակվել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ վերջիններս բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Ըստ ՆԳՆ-ի՝ Երևանում փակ փողոցներ ու ճանապարհներ չկան:

Հիշեցնենք՝ հոգևոր ծառայությունից ժամանակավոր հրաժարված և իրեն վարչապետի թեկնածու հռչակած Վազգեն Գալստանյանի հորդորով Երևանի մի շարք հատվածներում առավոտից ընթանում էին անհնազանդության գործողություններ, որոնց մասնակցում էր նաև ինքը Գալստանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում