Իտալիայում ճոպանուղու վթարի զոհերի թիվը հասել է 14-ի

Իտալիայում ճոպանուղու խցիկի վթարի պատճառով զոհերի թիվը հասել է 14-ի։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
Խցիկը մի քանի հարյուր մետր բարձրությունից պոկվել-ընկել է, երբ գագաթին հասնելուն մնացել էր 100 մետր։ Խցիկում գտնվող 15 մարդկանցից 14-ը մահացել են։ Ըստ իշխանությունների՝ վթարի պատճառ կարող էր լինել ճոպանի վնասվածքը։
Ճոպանուղին վերակառուցվել էր 2016 թ․-ին և միայն վերջերս էր բացվել կորոնավիրուսային սահմանափակումների մեղմացումից հետո։ Լեռան վրա գտնվում է զվարճանքների այգի և դիտահարթակ։
Կարծիքներ