ԱՄՆ-ի Porter Էսկադրային ականակիրը հեռանում Է Սեւ ծովից վարժանքների ավարտից հետո

ԱՄՆ-ի Porter Էսկադրային ականակիրը հեռանում Է Սեւ ծովից վարժանքների ավարտից հետո

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Porter Էսկադրային ականակիրը՝ կառավարվող հրթիռային զենքով նոյեմբերի 16-ին սկսել Է անցումը Սեւ ծովից Միջերկրական ծով՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ ծովային գործողությունների անցկացումից հետո:

Այդ մասին հաղորդել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի մամուլի ծառայությունը: «USS Porter հրթռակիր Էսկադրային ականանակիրն սկսել Է հարավային ուղղությամբ պլանավորված տարանցումը Սեւ ծովից Միջերկրական ծով՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների եւ գործընկերների հետ համատեղ ծովային գործողությունների եւ վարժանքների անցկացումից հետո»,- ասված Է Twitter-ում Վեցերորդ նավատորմի հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 10-ին ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել Է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերը ժամանել են Սեւծովյան տարածաշրջանում Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարության կողմից անցկացվող բազմազգ զինվարաժաքներին մասնակցելու համար: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այնտեղ Էին գտնվում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Porter Էսկադրային ականակիրը՝  կառավարվող հրթիռային զենքով, John Lenthall l լցանավը եւ Mount Whitney-ը: Նոյեմբերի 15-ին Mount Whitney-ը մեկնել Է Միջերկական ծով վարժանքների ավարտից հետո: Պաշտպանական գերատեսչությունում ընդգծել են, որ խոսքը վերաբերում Է ԱՄՆ-ի ուժերի արտապլանային գործողություններին: Գերատեսչությունում նշել են, որ Վաշինգտոնը զինված ուժերի բազմազգ խմբավորում Է կազմում Ռուսաստանի սահմանի անմիջական մերձակայքում: ՌԴ-ի պաշտպանության նախարարության գնահատմամբ՝ նման գործողություններն ապակայունացնող գործոն են դառնում տարածաշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում