Սեր ու կառուցղականություն տալով բարձր պահեք մեր անմահացած եղբայրների սրբազան սխրանքը. Սոս Ջանիբեկյան

Սիրելի Հայրենակիցներ , որ մի լավ լուրով կիսվում եմ Ձեզ հետ ու մեկնաբանություններում Դուք գրում եք .« Սոս ջան էդ հեչ հա՞ ,որ էդքան տղա զոհվեց »
ոնց որ վաղը ուրախանամ ,որ երեխայիս տունը վերանորոգեցի ,Դուք ինձ ասեք. «էդ հեչ հա՞ որ Պապադ ` Կարեն Ջանիբեկյանը Մահացել ա , Կամ Եղբայրդ` Ստեփան ջանիբեկյանն ա մահացել 19 տարեկանում կամ 3 ընկեր ես պատերազմում կորցրել , ո՞նց ես էրէխուդ տան ռեմոնտից ուրախանում»:
Սիրելի հայրենակիցներ չանդրադառնալով նրան ,որ իրանք միայն մեզ ուրախ օրեր պարգևելու համար են եղել ու հեռեացել , պռոստը մի խոսքով ուզում եմ ասեմ , ՄԵԿԸ ՄՅՈւՍԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈւՆԻ ՀՈՐՍ ԱՐԵվ (էդ ինչ տրամաբանություն ա)... ու թարգեք էդ սուտ ու Ձևական արժեհամակարգի վրա մի ամբողջ ազգ շարունակել մոլորեցնել :
Սեր , Կյանք , Ուրախություն բորորիս: Ձեր ուրախ լինելով ,Սեր ու Կառուցղականություն տալով բարձր պահեք մեր անմահացած եղբայրների սրբազան սխրանքը , ոչ թե ատելություն , քանդողականություն և տխրություն տարածելով :
Հավատացեք , շատ լուրջ բաներ եմ ասում , հետո գլխներիդ չտաք որ մտիկ չարեցիք :
Կարծիքներ