Վարդենիս-Տորֆավան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ իրավորվել

Վարդենիս-Տորֆավան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ իրավորվել

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 8-ին, ժամը 16։02-ին տեղեկություն է ստացել, որ Տորֆավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Վարդենիս-Տորֆավան ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1949 թ․) և «VAZ» (վարորդ՝ Ռ․ Զ․, ծնված 1957 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ Ռ. Զ․-ն տեղում մահացել է:

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Խ․-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում