5,6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Չիլիի ափերի մերձակայքում

 5,6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Չիլիի ափերի մերձակայքում

 

Դեկտեմբերի 7-ին 5,6 մագնիուդով երկրաշարժ Է գրանցվել Չիլիի ափերի մոտ: Այդ մասին հաղորդվում Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության կայքում:

Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Արիկա նավահանգստային քաղաքից՝ համանուն նահանգի վարչական կենտրոնից, (բնակչությունը՝ շուրջ 186 հազար մարդ) 83 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք: Օջախն ընկած Է եղել 31,4 կիլոմետր խորության վրա:

Տուժածների եւ ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում