Պատվաստման հավաստագրերի համակարգն ուժի մեջ Է մտել Եվրամիության 27 երկրներում

Պատվաստման մասին եվրոպական հավաստագրերի հանձնման համակարգը, որը կչված Է հեշտացնելու ազատ տեղաշարժը Եվրամիությունում, հուլիսի 1-ին պաշտոնապես ուժի մեջ Է մտել Միության բոլոր 27 երկրներում: Այդ մասին հայտնել Է Եվրահանձնաժողովը (ԵՀ):
«COVID-հավաստագրերն օգտագոցրծման համար մատչելի են 2021 թվականի հուլիսի 1-ից»,- նշված Է ԵՀ-ի հայտարարության մեջ: Ինչպես ճշտել են Եվրահանձնաժողովում, Եվրամիության շատ երկրներ սկսել են այդ փաստաթղթերը տալ արդեն հունիսին:
Եվրոպական հավաստագրերը նախատեսված են ԵՄ-ի ներսում քաղաքացիների տեղափոությունների պարզեցման համար եւ առայժմ չեն վերաբերում Միության սահմաններից դուրս ուղեւորություններին: Փաստաթուղթը տրվում Է Էլեկտրոնային տեսքով եւ ունի QR-կոդ, այն կարելի Է օգտագործել շարժական հեռախոսի միջոցով:
Ենթադրվում Է, որ հավաստագիրը կգործի մեկ տարվա ընթացքում: Հավաստագիրը բովանդակում Է տեղեկատվություն դրա տիրոջ մոտ կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի վերաբերյալ. տեղեկություններ պատվաստման, տարած հիվանդության եւ պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստերի արդյունքների մասին, որոնք կատարվել են 72 ժամից ոչ ավելի առաջ: Սույն փաստաթուղթն ունեցողների համար ԵՄ-ում կկրճատվեն կամ կչեղարկվեն ներքին կարանտինային սահմանափակումները Եվրամիության երկրների միջեւ սահմանները հատելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ