Ձերբակալվել Է «Արաբական թերակղզու Ալ Քաիդա»-ի պարագլուխը

Ձերբակալվել Է «Արաբական թերակղզու Ալ Քաիդա»-ի պարագլուխը

«Արաբական թերակղզու Ալ Քաիդա» (ԱԹԱՔ) ահաբեկչական խմբավորման պարագլուխ Հալիդ Բաթարֆին դեռ հոկտեմբերին ձերբակալվել Է Եմենում, հետեւում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մոնիթորինգի խմբի կողմից ներկայացված զեկույցում: «Արաբական թերակղզու Ալ Քաիդա» խմբավորումը լուրջ խնդիրներ Է ունեցել 2020 թվականի վերջին: Նրա պարագլուխ Հալիդ Բաթարֆին հոկտեմբերին ձերբակալվել Է Էլ-Մահրա նահանգի Էլ-Հայդի քաղաքում»,-ասվում Է փաստաթղթում:

Դիտորդները հաղորդում են, որ պարագլխի տեղակալ Սաադ Աթեֆ ալ Ավլաքին սպանվել Է այդ նույն գործողության ընթացքում: 2018 թվականի աշնանը ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտարարել Է հինգից մինչեւ տասը միլիոն դոլարի չափով այն տեղեկատվության համար պարգեւատրումը բարձրացնելու մասին, որը կօգնի Բաթաֆիին բռնելուն ԱԹԱՔ-ը ձեւավորվել Է 2009 թվականին եւ գործում Է առավելապես Եմենում. մինչեւ 2011 թվականի սեպտեմբեր խմբավորումը գլխավորել Է քարոզիչ Անվար ալ Ավլաքին, որը, ըստ տարբեր տվյալների, սպանվել Է կա՛մ կառավարական զորքերի հետ մարտում, կա՛մ ԱՄՆ-ի հարվածի հետեւանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում