Տեր Թադե քահանա Թախմազյանին կարգալույծ կանեն

Տեր Թադե քահանա Թախմազյանին կարգալույծ կանեն

Medianews-ը գրում է.

Երեկ ` Արարատյան թեմի քահանաների հետ հանդիպմանը   Կտրիճ Ներսիսյանը հայտնել է, որ Տեր Թադե քահանա Թախմազյանին կարգալույծ կանեն։

Հայտնի է, որ այսօր Կարգապահական հանձնախումբը ժամը 16։ 00 Տեր Թադե քահանային հրավիրել է իբրև թե քննարկելու քահանայի կարգապահական հարցը` Կտրիճի անունը Պատարագի ժամանակ չտալը։

Եվս մեկ անգամ Կտրիճը քահանաների առաջ ցույց է տվել, որ Կարգապահակսն հանձնախումբը ֆեյք կառույց է, մինչև քահանայի հետ հանդիպումը հայտարարում է վճիռը։

 

Կտրիճ Ներսիսյանը փոխանակ քահանաներին ներկայացներ իր կողքը նստած Նավասարդ Կճոյանի քրեական հոդվածների փաթեթները, մյուս կողքին նստած Արշակ Խաչատրայի հարցը խոսում է Տեր Թադեի մսսին։

Ճիշտ կլիներ, որ Կտրիճ Ներսիսյանը խոսեր իր կին և զավակ ունենալու մասին, խոսեր այն մասին թե ինչու է քրոջ որդին` Մկրտիչ եպիսկոպոսը կանխիկացրել և յուրացրել Տեր Թադեի և նրա կնոջ գումարները։

Կտրիճ Ներսիսյանի կառավարմամբ եկեղեցին խորը ճգնաժամ է ապրում, հենց այդ պատճառով նա պետք է հեռանա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում