Բրիտանիան եւ Իսրայելը հանդես են եկել Իրանում միջուկային զենքի ստեղծման դեմ

 Բրիտանիան եւ Իսրայելը հանդես են եկել Իրանում միջուկային զենքի ստեղծման դեմ

Բրիտանիան եւ Իսրայելը «շուրջօրյա» աշխատելու են, որպեսզի Իրանին թույլ չտան միջուկային տերություն դառնալ: Այդ մասին  հայտարարել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Լիզ Տրասը եւ Յայիր Լապիդը:

ԱԳ նախարարները համատեղ հոդված են գրել բրիտանական Telegraph թերթի համար, այն նվիրված Է հիմնականում իրանական պրոբլեմատիկային:

«Մենք աշխատելու ենք շուրջօրյա, որպեսզի իրանական ռեժիմին թույլ չտանք երբեւիցե դառնալ միջուկային տերություն: Ժամանակը գնում Է, ինչն ուժեղացնում Է մեր գործընկերների եւ բարեկամների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը Թեհրանի հավակնություններին խանգարելու համար»,-ասվում Է հոդվածում:

Նոյեմբերի 29-ին Բրիտանիան եւ Իսրայելը կիբեռանվտանգության, տեխնոլոգիաների, առեւտրի եւ պաշտպանության ոլորտին վերաբերող պայմանագիր կտորագրեն տասը տարի ժամկետով, ընդգծել են նախարարները: Հոդվածը լույս Է տեսել իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցությունների հերթական փուլի սկսվելուց առաջ:

Նոյեմբերի 29-ին սկսվող փուլը կդառնա թվով յոթերորդը ԳՀՀԾ-ի վերականգնման եւ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները հանելու շուրջ բանակցությունների հերթական փուլի սկսվելուց ի վեր եւ առաջին փուլն այն բանից հետո, երբ ընթացիկ տարվա օգոստոսին Իրանում իշխանության եկավ Իբրահիմ Ռայիսիի վարչակազմը: Դրանից առաջ Ռայիսիի նախորդները մի շարք երկխոսություններ են անցկացրել Վիեննայում, որոնք ավարտվել են հունիսի 20-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում