ՎԶԵԲ կառավարիչների նիստից հետո հայկական մշակույթն իր ողջ հմայքով ներկայացնող ֆիլմ է ցուցադրվել

ՎԶԵԲ Կառավարիչների նիստին ելույթով են հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոն և Լիտվայի ֆինանսների նախարար, ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի փոխնախագահ Գինտարե Սկայստեն:
Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Նիստին հաջորդել է Հայաստանի կողմից կազմակերպված մշակութային միջոցառումը: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համաժողովի մասնակիցների համար ցուցադրվել է աննախադեպ ու տպավորիչ ֆիլմ-ներկայացում, որը յուրահատուկ կերպով ներկայացրել է հայկական մշակույթն իր ողջ հմայքով, ինչպես նաև բացահայտել է ՎԶԵԲ համաժողովի խորհրդանիշը՝ հավերժության նշանը:
Ներկայացվել է նաև ինտերակտիվ թանգարան, որը ցուցադրել է հայկական մշակույթի ամենատարբեր տարրերը՝ գորգագործությունից մինչև խաչքարերի քանդակագործություն ու գինեգործություն: Այս ամենն ուղեկցվել է հայկական երաժշտությամբ և պարերով:
Կարծիքներ