Ժամանակին Մարուքյանը խնդրում էր միջնորդել, որ իրեն ընտրենք Մարդու իրավունքների պաշտպան. չմիջնորդեցի. Ռուբինյան
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով Էդմոն Մարուքյանի կողմից ժամանակին իրեն ուղղված խնդրանքի մասին:
«Ժամանակին Էդմոն Մարուքյանն ինձ խնդրում էր նաև միջնորդել, որ իրեն ընտրենք Մարդու իրավունքների պաշտպան: Բայց այ այդ անգամ չմիջնորդեցի, որովհետև չէի համարում, որ Մարուքյանը բավարար սկզբունքային է:
Հետադարձ հայացքով ճիշտ եմ արել»,- գրել է Ռուբինյանը:


Կարծիքներ