Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը․ տեղեկատվական շտաբ

Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը․ տեղեկատվական շտաբ

Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Այս մասին իրազեկել է Արցախի տեղեկատվական շտաբը։

Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ:

Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն։

Ադրբեջանը նաև շարունակում է փակ պահել Արցախը ՀՀ-ի և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում