Հայաստանի հավաքականը 0-1 հաշվով պարտվեց Հունգարիայի հավաքականին
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ֆուտբոլի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում մրցել է Հունգարիայի թիմի հետ։
Հայաստանի հավաքականը 0-1 հաշվով պարտություն կրեց այս խաղում։
Հիշեցնենք՝ աշխարհի առաջնության ընտրական այս շրջափուլում՝ հոկտեմբերի 11-ին, Բուդապեշտում տանտերերը կրկին առավելության են հասել 2-0 հաշվով:
ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում այս պահին Հայաստանը 104-րդն է, իսկ Հունգարիան՝ 37-րդը:


Կարծիքներ