Ռումինիայում երկու մարդ է տուժել նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով

Ռումինիայում երկու մարդ է տուժել նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով

Երկու մարդ Է տուժել հուլիսի 2-ին Ռումինիայի Նեւոդար քաղաքի մերձակայքում գտնվող Petromidia նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է Digi 24 տեղական հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կոնստանցա գավառի ղեկավար Սիլվիա Կոշային:

«Տուժել Է երկու մարդ, այրվել են նրանց դեմքերը, ոչ մի լուրջ բան չկա: Զբոսաշրջիկները չեն տուժել, փրկարարների անձնակազմերն աշխատում են պատահարի վայրում»,-հայտարարել Է Կոշան՝ Digi 24-ին տված մեկնաբանության մեջ:

Ինչպես հաղորդում Է հեռուստաալիքը, պայթյունը Petromidia նավթավերամշակման գործարանում տեղի ունեցել հուլիսի 2-ին: Արտակարգ պատահարի վայր են ուղեւորվել ներքին գործերի նախարար Լուչինա Բոդեն եւ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի ղեկավար Ռայեդ Արաֆաթը: Գործարանի շրջակայքի գոտին շրջափակված Է, առկա Է կրկնակի պայթյունի ռիսկը: Տեղում աշխատում են ութ հրշեջ հաշվարկներ:

«Շրջակա միջավայրի նախարար Տանկոս Բառնան հայտարարել Է, որ հետեւանքները բնապահպանության համար կարող են լուրջ լինել: Ծխի ամպը շարժվում Է ծովի կողմը, այդ վայր են ուղեւորվել լաբորանտները՝ օդի որակը գնահատելու համար»,-նշում Է հեռուստաալիքը: Petromidia-ն ամենամեծ նավթավերամշակման գործարանն Է Ռումինիայում: Անցյալ տարի այն վերամշակել Է 4,8 միլիոն տոննա հումք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում