Տասնյակ մարդիկ են զոհվել կամ վիրավորվել հուսիների կողմից Մարիբի նահանգի գնդակոծման հետեւանքով

 Տասնյակ մարդիկ են զոհվել կամ վիրավորվել հուսիների կողմից Մարիբի նահանգի գնդակոծման հետեւանքով

Առնվազն 29 մարդ Է զոհվել կամ վիրավորվել եմենական «Անսար Ալլահ» շարժման (հուսիներ) կողմնակիցների կողմից Մարիբի նահանգում Ալ Ջուբայի շրջանի հրթիռակծման հետեւաքով: Նոյեմբերի 1-ին այդ մասին հայտնել Է երկրի տեղեկատվության, մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մուամար ալ Իրյանին Twitter-ի՝ իր Էջում:

Հուսիները գրոհել են թաղամասերի վրա Ալ Ջուբայի շրջանում՝ Մարիբի նահանգից հարավ, այս անգամ երկու բալիստիկ հրթիռներով (…), որոնք խոցել են (տեղի) մզկիթը եւ «Դար ալ Հադիս» կրոնական կենտրոնը, (…) զոհվել Է 29 խաղաղ բնակիչ»,- հայտնել Է նախարարը:

Նա հավելել Է, որ զոհվածների եւ վիրավորների թվում եղել են կանայք եւ երխաներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում