Նանտում հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի խոշորագույն գոթական տաճարներից մեկում

Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Նանտ քաղաքում հրդեհ է բռնկվել Սբ Պողոս-Պետրոսի տաճարում, գրում է meduza.io-ն: 

Դեպքի վայրում աշխատում է 70 հրշեջ: Կրակի տարածումը դեռ չի հաջողվել հսկողության տակ վերցնել:

Ինչպես պատմել են ականատեսները, հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 7:30-ի սահմաններում: Պատճառների մասին դեռ չի հաղորդվում:

Նանտում գտնվող Սբ Պողոս-Պետրոսի տաճարը համարվում է Ֆրանսիայի խոշորագույն գոթական տաճարներից մեկը: Դրա բարձրությունը 6 մետրով պակաս է Փարիզի Աստվածամոր տաճարից:

Այս տաճարը հրդեհվել է նաև 1972 թվականին: Դրանից հետո այն 3 տարով փակվել է վերականգնողական աշխատանքների իրականացման համար:

 

 

   

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում