Հայաստանում ԻԻՀ դեսպանությունը հերքում է Իրանում 160 հայ զինվորների գտնվելու մասին լուրը. Parstoday.com

Հայաստանում ԻԻՀ դեսպանությունը հերքում է Իրանում 160 հայ զինվորների գտնվելու մասին լուրը. Parstoday.com

Իրանական «Parstoday.com» կայքը տարածել է Հայաստանում Իրանի դեսպանության հայտարարությունն Իրանի տարածքում 160 հայ զինծառայողների գտնվելու մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի վերաբերյալը, մեջբերված հայտարարության մեջ նշվում է հետևյալը.

«Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել»:

Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել էր Իրանի Իսլամական Հանրապետությունում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրը, նշելով, որ  Իրանում գեթ մեկ հայ զինվորի գտնվելու մասին տեղեկություններ չունեն։

ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, թե Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին 160 հայ զինվոր է հատել հայ-իրանական սահմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում