ՀՀԿ-ում վիճակը պալաժենի է. կուզեն Քոչարյան Լևոնի անունը շրջանառեն, բայց գիտեն՝ դա էլ ավելի անլուրջ է. Սաֆարյան

ՀՀԿ-ում վիճակը պալաժենի է. կուզեն Քոչարյան Լևոնի անունը շրջանառեն, բայց գիտեն՝ դա էլ ավելի անլուրջ է. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Պատիվ ունեմ»-ի կողմից որպես վարչապետի թեկնածու Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի առաջադրման որոշմանը:

«ՀՀԿ-ում վիճակը պալաժենի է...

Մի ժամանակ այս կուսակցության ներսում տարբեր խմբավորումներ փոր էին թափում վարչապետ դառնալու համար, հիմա միակ համաձայնողը եղել է Մասիսի համայնքապետը...

Քոչարյանի խմբակցությունում էլ տզ անես՝ կլացեն. սրտով կուզեն Քոչարյան Լևոնի անունը շրջանառեն, բայց գիտեն, որ դա էլ ավելի անլուրջ է, քան անգամ ՀՀԿ-ի որոշումը... Չկա, չկա՝ Գարեգին Բ-ի թեկնածությունն առաջադրեք։ Մեկ է' 90-ականներին պատգամավորի թեկնածու է եղել...»,- գրել է Սաֆարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում