ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ուղևորվել է Իրան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին շաբաթ օրը ուղևորվել է Թեհրան` բանակցելու Իրանի միջուկային օբյեկտներում հետագա ստուգման գործողությունների շուրջ: Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:
«Այսօր ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ուղևորվել է Թեհրան` պարզելու Իրանում գործակալության տեսչական գործունեության պարամետրերը` իրանական նոր օրենքի լույսի ներքո, որը դրանում զգալի սահմանափակումներ է մտցնում: Մենք երկու կողմերին մաղթում ենք հաջող բանակցություններ», – գրել է Ուլյանովը Twitter-ում:
Կարծիքներ