Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին. նա բանախոսներից է

Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին. նա բանախոսներից է

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Կիևում տեղի կունենա առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովը։

Ինչպես նշվում է միջոցառման տեղեկատվության մեջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մասնակիցների թվում է, վերջինս նշված է բանախոսների ցանկում:

Գագաթնաժողովը նախաձեռնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կինը՝ Ելենա Զելենսկայան: Այս տարվա հիմնական թեման հոգեկան առողջության թեման է:

Միջոցառման մասնակիցներին բացման առաջին խոսքով ողջունելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում