Շենյանում գազի պայթյունից վնասվել է մոտ 100 շենք

Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Շենյան քաղաքի ռեստորանում որոտացած գազի պայթյունն այնքան ուժգին էր, որ վնասել է մոտ 100 մոտակա շենքերը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին կիրակի հաղորդել է չինական Global Times թերթը :
Ինչպես նշվում է Twitter-ի էջում հրապարակված նյութում , տեղական իշխանությունները դեռ չեն պարզել չորս մարդու մահվան պատճառ դարձած արտակարգ իրավիճակի ստույգ պատճառը։ Ամենահավանական տարբերակներից են գազատարի անսարքությունը և հեղուկ բնական գազի պահեստավորման խնդիրը։ Ենթադրվում է, որ պայթյունը վնաս է հասցրել ավելի քան 1800 ընտանիքի, ինչպես նաև մոտ 100 խանութների սեփականատերերին:
Հինգշաբթի Հեպինգ շրջանի վարչակազմը հայտարարեց պայթյունի զոհերի և մի քանի տասնյակ վիրավորների մասին: Դրա հետեւանքները վերացնելու համար կառավարությունը մոբիլիզացրել է ավելի քան 1000 փրկարարների, իրավապահ մարմինների աշխատակիցների, բժիշկների, այլ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների, որոնք պատասխանատու են արտակարգ գործողություններ իրականացնելու համար։
Կարծիքներ