Կոլումբիայի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել հարկային բարեփոխումների պատճառով

Կոլումբիայի ֆինանսների նախարար Ալբերտո Կարասկիլյան և նրա տեղակալ Խուան Ալբերտո Լոնդոնյոն հարկային բարեփոխումների հետևանքների պատճառով որոշել են լքել պաշտոնները: Այս մասին հայտնել է Marca Claro-ն:
Պետական երկու գործիչները համահեղինակներն են վիճահարույց հարկային բարեփոխումների, որոնք խիստ քննադատության են ենթարկվել քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում: Այսպիսով, ինչպես Ալբերտո Կարասկիլյան, այնպես էլ Խուան Ալբերտո Լոնդոնյոն մնացել են առանց կառավարության աջակցության:
Կարծիքներ