Անդրադարձել եմ նաև մեր տարածաշրջանում առկա մարտահրավերներին, որոնք վտանգ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի և առողջության իրավունքի համար. Անահիտ Ավանեսյան

Անդրադարձել եմ նաև մեր տարածաշրջանում առկա մարտահրավերներին, որոնք վտանգ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի և առողջության իրավունքի համար. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրառում է կատարել. Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեան պատեհ առիթ էր անդրադառնալու ինչպես համատեղ ջանքերով ձեռք բերված առաջընթացին, այնպես էլ մարտահրավերներին՝ ներքին և գլոբալ մակարդակներում:

Իմ ելույթում անդրադարձել եմ նաև մեր տարածաշրջանում առկա մարտահրավերներին, որոնք վտանգ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի և առողջության իրավունքի համար` կարևորելով իրավիճակի վերաբերյալ ժամանակին և համարժեք միջազգային արձագանքը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում