Սպառազինության և տեխնիկայի մատակարարումների առումով գործել ենք տոտալ բլոկադայում

Սպառազինության և տեխնիկայի մատակարարումների առումով գործել ենք տոտալ բլոկադայում

Վիրավորական եմ դիտարկում համաձայնագիրը դավաճանություն որակելը, ԶՈւ-ն իր ամբողջ  ռեսուրսով, կառավարությունը, սփյուռքն արել է առավելագույնը, որ մենք հասնենք հաջողության:

 Հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Եղել է այնպիսի աշխարհաքաղաքական իրավիճակ, որ մենք  գործել ենք սպառազինության և տեխնիկայի ապահովման մատակարարումների առումով տոտալ բլոկադայում: Սրանով հանդերձ, կարող եմ ասել, որ մեկ օրում մենք նրանց միլիոնավոր դոլարների վնաս ենք պատճառել: Նույնը եղել է, իհարկե, մեր նկատմամբ:

Այն, ինչ կատարվել է թիկունքային և մարտական սպառազինության ապահովման առումով, կարելի է բացի ռազմական գործողություններից, հերոսամարտ անվանել:

Արվել է անհնարինը: ԶՈւ-ն մեր հերոս երիտասարդներից, մինչև գեներալներ, մոբիլիզացիան կատարել է առավելագույն ձևով:

Ես վստահեցնում եմ, որ արվել է մաքսիմումը: Ունեցել ենք մեծ խնդիր հակառակորդի օդային գերակայության տեսանկյունից, որը հաջողվել է ժամանակ առ ժամանակ չեզոքացնել, բայց 5-րդ սերնդի սպառազինությունը, որն Ադրբեջանն օգտագործեց Թուրքիայի օգնությամբ, որոշ պարագաներում անհնար է դարձրել մեր գործունեւությունը:

Սպառազինությունը տրամադրվել է շատ կարճ ժամանակահատվածում, հուլիս, օգոստոս ամիսներին: օգտագործվել է արդեն սեպտեմբերին»,-ասաց Տոնոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում