Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները

Էր Ռիադում ռուս-ամերիկյան պատվիրակություններն ավարտել են բանակցությունները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Մի քանի տարվա ընթացքում առաջին ռուս-ամերիկյան բանակցությունները Սաուդյան Արաբիայում մեկնարկել էին փետրվարի 18-ին, Մոսկվայի ժամանակով մոտավորապես 10:30-ին և տևել էին շուրջ 5 ժամ։ Այս ընթացքում հանդիպման մասնակիցներն ունեցել են 15-րոպեանոց ընդմիջում և ճաշի ընդմիջում։
Ռուսական կողմը ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
ԱՄՆ-ի պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆը։
Կարծիքներ