Ավինյանը հանդիպել է 44-օրյա և 2022թ. սեպտեմբերյան պատերազմների մասնակիցների հետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մարտի 5-ին հանդիպել է 44-օրյա և 2022թ. սեպտեմբերյան պատերազմների մասնակիցների հետ։ Ավինյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Այսօր հանդիպել եմ 44-օրյա և 2022թ. սեպտեմբերյան պատերազմների մասնակից մեր հերոս տղաների հետ. ոմանք դեռևս բուժվում են Զինվորի տանը, ոմանք՝ սովորում կամ աշխատում:
Նրանցից յուրաքանչյուրի պատմությունն ու ապրումներն են ամփոփված «Հայրեններ» եռահատոր գրքում, որն իր ուրույն տեղը կունենա իմ գրապահարանում»,- նշել է Տիգրան Ավինյանը:
Կարծիքներ