42-ամյա քաղաքացին կեսգիշերին փորձել է նետվել Կիևյան կամրջից

42-ամյա քաղաքացին կեսգիշերին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Հուլիսի 5-ին՝ ժամը 00:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները հոգեբանի և ոստիկանության աշխատակիցների հետ կանխել են քաղաքացու (Խ․ Հ․, ծնված 1981 թ) ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում