Պուտինը եւ Ալիեւը չեն քննարկել Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարցը. Պեսկով

 Պուտինը եւ Ալիեւը չեն քննարկել Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարցը. Պեսկով

Ռուս-թուրքական խաղաղապահների տեղակայման թեման Ղարաբաղում չի քննարկվել կարգավորման բանակցությունների ընթացքում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Ոչ, համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի եղել: Այս թեման երբեք չի քննարկվել: Փոխգործակցության համատեղ գոտին կլինի Ադրբեջանի տարածքում, դա Ղարաբաղը չի լինի, եւ խոսքը մոնիտորինգային կենտրոնի մասին է»,- ասել է Պեսկովը:

Այդպես, նա լրագրողների խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցի ձայնագրության հրապարակումը: Զրույցի ընթացքում Ալիեւը խոսում էր նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի Դաշնության համատեղ խաղաղապահ առաքելության մասին:

Երեքշաբթի երեկոյան հայտնի դարձավ, որ Պուտինը, Ալիեւը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եռակողմ հայտարարություն են ընդունել, ըստ որի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվում է ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների մասին դադարեցման մասին Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կանգում են իրենց դիրքերում: Կողմերը պայմանավորվել են, որ ռուս խաղաղապահները կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի շփման երկայնքով եւ այն Հայաստանի հետ կապող միջանցքի երկայնքով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում