Հայաստանը Սովետաշենի աղբանոց չէ, որ ամեն անլվա երբ ուզի՝ գա, անտերուդուս թրև գա. Մեհրաբյանը՝ Միհրանյանի մասին

«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի՝ Հայաստան մուտք գործելու արգելքին:
«Չափանիշներ պետք է լինեն։ Հայկական ծագմամբ ռուս ֆաշիստ Միգռանյանը ոչ թե «ինչ-որ բանի համար» չպիտի մուտք գործի Հայաստան, այլ չպիտի մուտք գործի Հայաստան՝ ռուս ֆաշիստ լինելու համար ապրիորի։
Սովետաշենի աղբանոց չի Հայաստանը, որ ամեն անլվա երբ ուզենա՝ գա ու անտերուդուս թրեւ գա էստեղ։ Ժողովրդավարական պետության եւ ռուս-ֆաշիստական խոզանոցի տարբերությունը պիտի լինի շատ ավելի հստակ, քան կա։ Մատնաքաշ-ականջ ֆիլոսը որպես ի՞նչ է եկել։ Միայն թե չասեք՝ «Հայաստանի քաղաքացի է»։ Հայաստանը նման քաղաքացու կարիքը չունի։
Օրենքը պիտի թույլ տա՝ ռուս-ֆաշիստական թափթփուկներին զրկել քաղաքացիությունից։ Դա լավ է, որ Միգռանյանը հետ է ուղարկվում։ Բայց որ ֆիլոսը դեռ գալիս է՝ դա նշանակում է, որ մեր մուտքի դուռը դեռ ծակ է։ Այսինքն, դեռ չափանիշներ չկան»,- գրել է Մեհրաբյանը:
Հիշեցենք՝ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց» օդանավակայանից մուտք գործել Հայաստան: Օդանավակայանում Միհրանյանին հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։
Կարծիքներ