Դեպի Վրաստան միջպետական ճանապարհի՝ Քոբայրից Օձունի խաչմերուկը փակ կլինի. ինչ այլընտրանք է առաջարկվում

Հուլիսի 21-ին՝ ժամը 14.30-ից մինչև 16.30, փակ կլինի Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի՝ Քոբայրից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։
Ճանապարհային դեպարտամենտը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։
Կարծիքներ