Ոչ մի տիպի ճնշումներ չկան, կարող եք գալ մարզ, քաղաքացիներին խոսեցնելով հասկանալ. Արագածոտնի մարզպետ

Ոչ մի տիպի ճնշումներ չկան, կարող եք գալ մարզ, քաղաքացիներին խոսեցնելով հասկանալ. Արագածոտնի մարզպետ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մտավախություններ չունի ընտրությունների հետ կապված, որովհետև վստահ է՝ ոչ մի տեսակ ճնշում չկա։

Այդ դեպքում ինչո՞ւ է վարչապետը կոչ արել հնարավոր ճնշումների դեպքում դիմել իրեն, նա պատասխանել է. «Վարչապետը գրել էր, որ եթե հիմնավորեն, պատիժը չի ուշանա։ Եթե նման դեպքեր կան, թող գրեն, հիմնավորեն, պատիժը, վստահորեն, չի ուշանա»:

Մարզպետը լրագրողներին առաջարկել է գնալ Արագածոտնի մարզ և քաղաքացիներին խոսեցնելով հասկանալ՝ ճնշումներ եղե՞լ են, թե՞ ոչ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում