«Հնդկական շտամը» մեծ դերակատարություն է ձեռք բերել Վրաստանում

«Հնդկական շտամն» արդեն խաղացող է դարձել ասպարեզում` ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն: Տեղական հեռուստաալիքի եթերով նա հայտարարել է, որ բրիտանական և հնդկական շտամները հանգեցրել են շատ ավելի ծանր և մահացու դեպքերի: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն:
«Հնդկական շտամը», որի 20 տոկոսն արդեն ունենք, ասպարեզում լուրջ խաղացող է: Այն 50% -ով ավելի արագ է տարածվում, քան բրիտանականը և հանգեցնում է ավելի ծանր հետևանքերի: Եթե այցելեք կլինիկաներ, կտեսնեք, որ ծանր հիվանդները շատացել են: Երրորդ ալիքի ընթացքում մահացության ավելի բարձր մակարդակը պայմանավորված է նրանով, որ բրիտանական և ապա նաև հնդկական շտամները մեզ ավելի ծանր դեպքեր են պատճառել»,-ասել է Ցերցվաձեն:
Կարծիքներ