Տոկիոյի օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերը չանցկացնելուն ուղղված ստորագրահավաք է անցկացվում երկրում

Տոկիոյի օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերը չանցկացնելու խնդրանքով Ճապոնիայում մայիսի 5-ին, 47 ժամվա ընթացքում, հավաքվել է ավելի քան 191 000 ստորագրություն:Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Խնդրագիրն ուղղված է Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախին, Միջազգային պարալիմպիկ կոմիտեի ղեկավար Էնդրյու Փարսոնսին, օլիմպիական հարցերի նախարար Թամայո Մարուքավային, կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոյին և Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեին:Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի այցը Ճապոնիա սպասվում է մայիսի 17-ին։
Նշվում է, որ ՄՕԿ-ը, IPC-ն, Տոկիոյի կառավարությունը և վարչակազմը փորձում են բռնի կերպով անցկացնել օլիմպիական խաղերը: Մինչդեռ ոչ միայն Տոկիոյում, այնպես էլ աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսի համաճարակը դեռ տարածվում է:
Պատվաստումը դեռևս որոշիչ գործոն չէ հիվանդության տարածումը կասեցնելու համար:
Ստորագրահավաքը սկսել է հասարակական և քաղաքական գործիչ Քենդզի Ուցունոմիան:
Կարծիքներ