Մարոկկոյի հյուսիսում խոշոր ավտովթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել

Մարոկկոյի հյուսիսում խոշոր ավտովթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել

Առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս 37-ը՝ վիրավորվել Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթից դեպի Կենիտրա տանող մայրուղու վրա 20 մեքենաների բախման հետևանքով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Maghreb Arabe Press-ը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից երեքի վիճակը ծանր է։

Միջադեպի առնչությամբ կատարվում է հետաքննություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում